Նաիրիտցիների բողոքի ակցիան կառավարության դիմաց (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով գործարանի վերագործարկում:
«Ուզում ենք, որ «Նաիրիտը» վերագործարկվի, որ աշխատանք ունենանք, բայց տեսնում ենք, որ գործարանը դեպի փակուղի են տանում, չեն ուզում գործարանն աշխատեցնել, ավելին, տեղեկություններ ունենք, որ մինչև հուլիս ևս 400 հոգու աշխատանքից կազատեն»,- ասաց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Տիգրան Մինասյանը:
Նա ասաց նաև, թե կառավարության դիմացից պատրաստվում են գնալ Էկոնոմիկայի նախարարություն, քանի որ, ըստ նրա, դեռևս պատգամավոր եղած ժամանակ, ինչպես նաև դրանից հետո Արծվիկ Մինասյանն ասել է, թե ջանք ու եռանդ չի խնայի, որ «Նաիրիտը» գործարկվի:










