Նիդեռլանդներն ահաբեկիչների ցուցակում կներառի 9 տարեկանից բարձր երեխաներին

17:15 • 05.05.16

Նիդեռլանդների իշխանությունները կսկսեն ահաբեկչական ցուցակներում ներառել 9 տարեկան և դրանից բարձր տարիքային խմբերում գտնվող երեխաներին, ինչի մասին հայտնել է երկրի ընդհանուր հետախուզության ու անվտանգության ծառայությունը:
 

Ինչպես նշում է euromag.ru-ն, ծառայության ունեցած տվյալները վկայում են այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ գտնվող տարածքներում բնակվող տղաները 9 տարեկանից սկսած մարզվում են իսլամիստների ճամբարներում:

 

«Նրանց սովորեցնում են կրակել, սառը զենք օգտագործել ու սպանել: Հենց այդ տարիքում էլ երեխաները հավատարմության երդում են տալիս ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: Իսկ աղջիկներն էլ այդ տարիքից սկսում են փարանջա կրել ու սովորում են, թե ինչպես պետք է օգնեն իրենց ապագա ամուսիններին զինված պայքարում»,-ասել է ծառայության ներկայացուցիչը:

 

Ըստ մասնագետների՝ այս տեղեկությունները հիմք են տալիս իրենց ծնողների հետ Նիդեռլանդներում բնակություն հաստատող նման երեխաներին երկրի անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք համարելու համար: Հետախուզական ծառայությունն այսպիսի բոլոր երեխաներին գրանցման համար է տալու ու ներառելու է նրանց ահաբեկչական ցուցակներում: Այդ տեղեկությունը հասանելի է լինելու եվրոպական այլ երկրների անվտանգության ծառայություններին։

 

Ըստ վերջին տվյալների՝ Սիրիայում և Իրաքում` ԻՊ-ի ենթակայության տակ գտնվող տարածքներում գտնվում է Նիդեռլանդներից մեկնած մոտ 70 երեխա:

 

Նիդեռլանդներն ահաբեկիչների ցուցակում կներառի 9 տարեկանից բարձր երեխաներին