Սերբիայի իշխանությունն ու ընդդիմությունը տոնում են խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողությունը

08:40 • 05.05.16

Սերբիայի 15 ընտրատեղամասերում չորեքշաբթի անցկացված խորհրդարանական ընտրությունների կրկնակի քվեարկությունը պատգամավորական մանդատներ է բերել ընդդիմադիր կոալիցիային և միաժամանակ ամրապնդել է վարչապետ Ալեքսանդր Վուչիչի իշխող կուսակցության հաղթանակը, գրում է РИА Новости-ն:


Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` 99.99% ընտրատեղամասերի ձայների հաշվարկների արդյունքում ռուսամետ «Սերբիայի դեմոկրատական կուսակցություն` Դռներ» կոալիցիան ստացել է 5.03% կամ 13 պատգամավորական մանդատ 250 հնարավորից:

 

48.25% (131 մանդատ) արդյունքով ընտրություններում հաղթել է «Սերբիան հաղթանակում է» կոալիցիան, որը ձևավորվել է վարչապետի Սերբական պրոգրեսիվ կուսակցության շուրջ:

 

Սերբիայի իշխանությունն ու ընդդիմությունը տոնում են խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողությունը