Դոնալդ Թրամփը մտադիր է 1 մլրդ դոլար ծախսել նախընտրական քարոզարշավի համար

08:53 • 05.05.16

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի միակ թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է նախընտրական քարոզարշավի վրա 1 մլրդ դոլար ծախսել։ Այդ մասին նա ասել է NBC հեռուստաալիքի եթերում։

 

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր նախընտրական շտաբին անհրաժեշտ է «լարվել» և 1 մլրդ դոլար հավաքել, քանի որ դեմոկրատներն ունակ են 2 մլրդ դոլար ներդնել: Խոսքը ոչ թե անձնական միջոցների, այլ ընտրական հիմնադրամների մասին է, որոնք «համալրվում» են թեկնածուների կողմնակիցների կողմից:

 

Հանրապետական մեդիամագնատի անձնական կարողությունը գնահատվում է մոտ 4-4.5 մլրդ դոլար:

 

 

Դոնալդ Թրամփը մտադիր է 1 մլրդ դոլար ծախսել նախընտրական քարոզարշավի համար