ԱՄՆ-ում զինծառայողը դատի է տվել Բարաք Օբամային. The New York Times
Ամերիկացի զինծառայող Նաթան Մայքլ Սմիթը դատի է տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արշավի օրինականության հարցով, գրում է The New York Times-ը։
Պարբերականը հիշեցնում է Օբամայի խոսքերը, երբ նա հայտնել էր, որ իրավունք ունի պատերազմելու ընդդեմ գրոհայինների «Ալ- Քաիդա» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վերաբերյալ փաստաթղթի հիման վրա, որը հաստատվել է Կոնգրեսի կողմից 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Սակայն շատերը կարծում են, որ արշավը, որը վարում է ԱՄՆ նախագահը Սիրիայում և Իրաքում, դուրս է այդ թույլտվության սահմաններից: Նրանց թվում է նաև Սմիթը:
«Խնդրում եմ դատարանին ասել նախագահին, որ, համաձայն ռազմական լիազորությունների մասին բանաձևի, նա պարտավոր է ստանալ Կոնգրեսի համաձայնությունը, որպեսզի պատերազմի ԻՊ-ի դեմ Իրաքում և Սիրիայում»,- ասվում է զինծառայողի հաղորդագրությունում։










