Վանուատուի ափերին 5.7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:10 • 05.05.16

Խաղաղ օվկիանոսում` Վանուատու կղզու ափերին,  5.7 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում  է РИА Новости-ն` վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:

 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 01:36-ին (18:36` երևանյան ժամանակով): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվելիս  է եղել Պորտ Օլրի մերձափնյա քաղաքից 22 կմ հյուսի-արևմուտքում:  Ցնցումների օջախը գտնվում էր 35 կմ խորությամբ:


Զոհերի կամ տուժածների, ինչպես նաև ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: Ցունամիի վտանգ ևս չի հայտարարվել:


Վանուատու կղզիները խաղաղօվկիանոսյան, այսպես կոչված, «Կրակային օղակի» մասն են կազմում: Հենց այդ տարածաշրջանում է տեղի ունենում Երկրի բոլոր երկրաշարժերի 90 տոկոսը:
 

Վանուատուի ափերին 5.7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել