Վիկինգների` աշխարհում ամենամեծ նավը կմեկնի ծովային ճամփորդության

10:58 • 05.05.16

Մեր օրերում վիկինգների` աշխարհում ամենամեծ նավը մոտ ապագայում Ատլանտյան օվկիանոսով կմեկնի ճամփորդության:

 

Ուղևորությունը պետք է մեկնարկեր այս կիրակի, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այն հետաձգվել է:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն,  նավն անվանակոչվել է 5-րդ դարում Նորվեգիան միավորած Հարալդ Գեղեցկամազ արքայի պատվին: Հայտնի է, որ ուղևորությունը կտևի մոտ 1 ամիս, և այդ ընթացքում նավը կանցնի սկանդինավյան հայտնի ծովագնաց Լեյֆ Էրիկսոնի անցած ճանապարհով:

 

Տպավորիչ 35մ երկարությամբ և 8 մ լայնությամբ նավը, որը համալրված է ժամանակակից նավիգացիոն համակարգով, կանցնի Իսլանդիայի, Գրենլանդիայի, Կանադայի և ԱՄՆ-ի ափերով:
 

Վիկինգների` աշխարհում ամենամեծ նավը կմեկնի ծովային ճամփորդության