Քենիայում փլուզված շենքի ավերակների տակ 6 օր մնացած կինը ողջ է գտնվել

16:12 • 05.05.16

Քենիայում փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած կնոջ, որը վեց օր է անցկացրել մայրաքաղաք Նայրոբիում 6-հարկանի փլուզված շենքի ավերակների տակ։ Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը՝ փրկարարներն այժմ փորձում են նրան դուրս բերել ավերակների տակից։

 

Երեքշաբթի օրը հայտնաբերվել էր ողջ մնացած երեխա, ով շենքի ավերակների տակ էր մնացել երեքուկես օր: Երեխայի մոտ վնասվածքներ չէին հայտնաբերվել, սակայն բժիշկները նրա մոտ ջրազրկում էին ախտորոշել։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն:

 

Գործակալության տվյալներով՝ Նայրոբիում շենքի ավերակների տակ հայտնաբերվել է 33 մարդու դի, ևս 80 մարդ անհետ կորած է համարվում։

 

Վեցհարկանի շենքը փլուզվել է ապրիլի 29-ին հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից հետո: 

Քենիայում փլուզված շենքի ավերակների տակ 6 օր մնացած կինը ողջ է գտնվել