Արմավիրում գերեզմանատան հարակից ոռոգման ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի

12:47 • 06.05.16

Մայիսի 6-ին, ժամը 11.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի գերեզմանատան հարակից ոռոգման ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 

Փրկարարները ջրից դուրս են բերել Վ. Գ.-ի (ծնվ.1966թ.) դին:
 

Արմավիրում գերեզմանատան հարակից ոռոգման ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի