Բելգիայում գարեջրի խողովակաշար են կառուցել (լուսանկարներ)

00:20 • 06.05.16

Բելգիայի Բրյուգե քաղաքում խողովակաշար կհայտնվի, որով գարեջուրը պատրաստման գործարանից կհասցվի շշալցման գործարան:  Այս մասին գրում է РБК-ն` վկայակոչելով The Wall Street Journal պարբերականը:

 

Ինչպես նշվում է, այս միտքը բիզնեսի սեփականատիրոջ մոտ առաջացել է, երբ տեսել է, թե ինչպես են աշխատակիցները մալուխ տեղադրում:



3.22 կմ երկարությամբ խողովակը De Halve Maan գարեջրի գործարանից կձգվի մինչև քաղաքի կենտրոն, որտեղ գտնվում է շշալցման գործարանը: Խողովակով հնարավոր կլինի 6819 լիտր  գարեջուր տեղափոխել մեկ ժամում: Ըմպելիքի տեղափոխման արագությունը կազմում է 19 կմ/ժամ:



Նախագծի իրականացման համար 4 տարի է պահանջվել: Կառուցման աշխատանքների  ավարտին մի քանի շաբաթ է մնացել: Նախագծի իրականացումը 4 մլն եվրո է արժեցել:


 

Բելգիայում գարեջրի խողովակաշար են կառուցել (լուսանկարներ)