Հիլարի Քլինթոնին հարցաքննության կկանչեն ՀԴԲ. CNN

08:44 • 06.05.16

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին կկանչեն Հետաքննությունների դաշնային բյուրո` հարցաքննության։ Գործը կապված է անձնական էլեկտրոնային փոստն աշխատանքային նպատակներով օգտագործելու հետ, հայտնում է CNN-ը։

 

Հաղորդվում է, որ այդ գործի վերաբերյալ հետաքննությունը մոտենում է ավարտին, իսկ անձամբ Քլինթոնը կհարցաքննվի մոտ ապագայում: Համաձայն տեղեկությունների` հետաքննությունը նրա կողմից օրենքի «կանխամտածված խախտում չի հայտնաբերել»:

 

Ավելի վաղ Քլինթոնը խոստովանել էր, որ սխալմամբ օգտագործել է սեփական էլեկտրոնային փոստը` 2009-2013թթ. պետքարտուղարի պաշտոնում լինելու ժամանակ: Դա նրա հասցեին մեծ քննադատություն էր առաջացրել։

 

Հիլարի Քլինթոնին հարցաքննության կկանչեն ՀԴԲ. CNN