ԱՄՆ իշխանություններն արգելել են էլեկտրոնային ծխախոտի վաճառքը 18-ից ցածր տարիքի անձանց
ԱՄՆ կառավարությունը նոր դաշնային օրենքներ է սահմանել, որոնք արգելում են էլեկտրոնային ծխախոտի վաճառքը 18-ից ցածր տարիքի անձանց:
Բացի այդ, էլետրոնային ծխախոտներ արտադրողները կպարտավորվեն իրենց արտադրանքը ներկայացնել Սանիտարական վերահսկողության վարչություն` սննդային արտադրանքի և դեղամիջոցների որակային ստուգումներ անցկացնելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նոր օրենքները վերաբերելու են նաև սիգարներին, չիբուխով ծխախոտներին և նարգիլեին:
ԱՄՆ առողջապահության նախարարության անցկացրած հետազոտության ընթացքում պարզվել է, որ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումն ուսանողների շրջանում աճել է 1.5 տոկոսով 2011-ին և 16 տոկոսով՝ 2015-ին: Բացահայտվել է նաև նարգիլեի օգտագործման աճը:










