«analitik.am»-ի աշխատակիցների կողմից շորթում կատարելու վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՀ ՀՔԾ վարույթ

11:21 • 06.05.16

ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։ 


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ԱԺ պատգամավորից գումար շորթելու կասկածանքով ձերբակալվել են «analitik.am» խմբագրության աշխատակիցներ Անի Հ.-ն և Վարդիթեր Գ.-ն:

 

2016 թվականի մայիսի 5-ից հիշյալ քրեական գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

«analitik.am»-ի աշխատակիցների կողմից շորթում կատարելու վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՀ ՀՔԾ վարույթ