Ռուսաստանում «Կալաշնիկով» բրենդի ներքո հագուստ և աքսեսուար կարտադրվի. Известия

10:52 • 06.05.16

Զենքի արտադրությամբ զբաղվող ռուսական «Կալաշնիկով» հանրահայտ կոնցեռնը մտադիր է սեփական բրենդի ներքո հագուստ ու պարագաներ արտադրել, ինչի մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը:

 

Մտադրություն կա մինչև տարեվերջ Ռուսաստանի տարբեր քաղաքներում 60 ֆիրմային խանութ բացել:

 

««Կալաշնիկովը» համաշխարհային բրենդ է, և մենք միանգամայն արդարացիորեն ենթադրում ենք, որ մեր հագուստն ու պարագաները հիմնական արտադրանքին զուգահեռ մեծ պահանջարկ կվայելեն գնորդների շրջանում»,-ասել է Դմիտրիևը:
 

Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերության նոր արտադրանքը ձևավորման փուլում է: Դրա շնորհանդեսը կկայանա ընթացիկ տարվա սեպտեմբերին` «Բանակ-2016» համաժողովի շրջանակում: