Mail.ru-ն հերքել է հաքերների կողմից միլիոնավոր հաշիվներ կոտրելու մասին հաղորդագրությունը

19:00 • 06.05.16

Mail.ru-ն ուրբաթ օրը հերքել է իր միլիոնավոր հաշիվները հաքերների կողմից կոտրելու մասին տեղեկատվական անվտանգության փորձագետի հաղորդումը, հայտնում է Reuters-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ, տեղեկատվական անվտանգության ոլորտում առաջատար մասնագետ և ամերիկյան Hold Security ընկերության հիմնադիր Ալեքս Հոլդենը հայտնել էր, որ հաքերների կողմից գողացված հարյուր միլիոնավոր օգտատերերի անուններ և էլեկտրոնային փոստի գաղտնաբառեր վաճառվում են ընդհատակում:

Հայտնաբերված 272 միլիոն գողացված հաշիվները ներառում են Mail.ru-ի՝ Ռուսաստանում ամենատարածված փոստային ծառայության օգտատերերի մեծ մասին, ինչպես նաև Google-ի, Yahoo-ի և Microsoft-ի օգտատերերի հաշիվներ, ասել է Հոլդենը:

Mail.ru-ն հայտնել է, որ ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են Հոլդենի ներկայացրած տվյալները և եկել են եզրակացության, որ տվյալների բազայում առկա Mail.ru փոստի հաշիվների 99,982 տոկոսը իրական չէ:

«Ուսումնասիրված տվյալների մեջ պարունակվող լոգին-գաղտնաբառերի միայն 0,018 տոկոսը կարող էր լինել աշխատանքային: Այդ փոստային հասցեների սեփականատերերն արդեն ստացել են գաղտնաբառը փոխելու անհրաժեշտության մասին ծանուցում»,- ասել է նա:

 

Mail.ru-ն հերքել է հաքերների կողմից միլիոնավոր հաշիվներ կոտրելու մասին հաղորդագրությունը