Oբաման հանդիպել է իրեն նամակ գրած 8-ամյա աղջնակի հետ (տեսանյութ)

12:19 • 06.05.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Միչիգան նահանգ կատարած այցի շրջանակում հանդիպել է իրեն նամակ գրած 8-ամյա Մարի Քոփնիի հետ, ով երկրի ղեկավարին ուղղված նամակում խնդրել էր լուծել իր հայրենի Ֆլինտ քաղաքում խմելու ջրի աղտոտվածության խնդիրը:
 

Ինչպես նշում է The Guardian-ը, տվյալ թեմայով ելույթից առաջ Օբաման լրագրողների ներկայությամբ ողջագուրվել է, լուսանկարվել ու զրուցել համարձակ փոքրիկի հետ:

 

«Կարծում եմ, երբ այսպիսի խնդիրներ են առաջանում, փոքրիկ աղջնակը չպետք է հասնի Վաշինգտոն` իր բողոքը լսելի դարձնելու համար: Ըստ իս՝ հենց նախագահը պետք է գա Ֆլինտ ու հանդիպի այդ աղջկան»,-ասել է Օբաման` նկատի ունենալով փոքրիկ Մարիին:

 

Oբաման հանդիպել է իրեն նամակ գրած 8-ամյա աղջնակի հետ (տեսանյութ)