«Օքթոբերֆեստ» գարեջրի փառատոնի այցելուների համար առաջին անգամ անցակետ կգործի

01:24 • 06.05.16

Մյունխենի քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հանրահայտ «Օքթոբերֆեստ» փառատոնի այցելուներն այս տարի ստիպված կլինեն միջոցառմանը ներկա գտնվելու համար անվտանգության ծառայության ստուգում անցնել:

 

Ինչպես նշում է  Euromag-ը, գարեջրի փառատոնի ամենամյա անցկացման Theresienwiese (Թերեզայի մարգագետին) հատուկ վայրում այս տարի կաշխատեն անվտանգության ծառայության աշխատակիցներ: Այցելուները ստիպված կլինեն ստուգում անցնել, մասնավորապես, պայուսակների և անձնական իրերի ստուգում կանցկացվի:


Անվտանգության աշխատակիցներից բացի, իշխանությունները մտադիր են նաև մարգագետինը  պարսպապատել, եթե այնտեղ մարդաշատ լինի:
 

 

«Օքթոբերֆեստ» գարեջրի փառատոնի այցելուների համար առաջին անգամ անցակետ կգործի