Ֆլորիդայում ինքնաթիռը, հայտնվելով տուրբուլենտության գոտում, հարկադիր վայրէջք է կատարել. կան տուժածներ

09:29 • 06.05.16

Ամերիկյան Allegiant Air ընկերության ինքնաթիռը, հայտնվելով տուրբուլենտության գոտում, հարկադիր վայրէջք է կատարել Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանում: Երեք ուղևոր և անձնակազմի 4 անդամ տուժել են, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Ըստ տեղեկությունների` 137 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Դոմինիկյան Հանրապետությունից դեպի ամերիկյան Փիթսբուրգ քաղաք: Օդանավը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով 7 մարդ ստացել են վնասվածքներ, որոնք չեն սպառնում նրանց կյանքին:

 

Ինքնաթիռի օդաչուն որոշում է կայացրել փոխել ուղղությունը և վայրէջք կատարել Ֆլորիդայում: Տուժածները հոսպիտալացվել են: Նշվում է, որ ինքնաթիռն արտաքին վնասվածքներ չի ստացել:

 

Ֆլորիդայում ինքնաթիռը, հայտնվելով տուրբուլենտության գոտում, հարկադիր վայրէջք է կատարել. կան տուժածներ