Ռաքքայում «Իսլամական պետության» բանտից փախել է 11 մարդ

00:46 • 06.05.16

Սիրիայի Ռաքքա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող բանտից փախել է 11 մարդ, գրում է farsnews.com-ը:

Լրատվական գործակալության փոխանցմամբ, փախուստի դիմածները Սիրիայի ընդդիմության կռվողներից են եղել: Նրանց հաջողվել է փախուստի դիմել, քանի որ բանտապահը մոռացել էր փակել խցի դուռը:

11 հոգուն էլ հաջողվել է հասնել ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքներ, չնայած դրանք բավական հեռու են:

Ռաքքայում «Իսլամական պետության» բանտից փախել է 11 մարդ