Երևանի «Կազիրոկ» սրճարանում ծեծել են «ԱԼՖԱ-ԴԵԼՏԱ» անվտանգության ծառայության 42-ամյա աշխատակցին. Shamshyan.com
Մայիսի 5-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում «Կազիրոկ» սրճարանում ծեծի է ենթարկվել «ԱԼՖԱ-ԴԵԼՏԱ» անվտանգության ծառայության աշխատակից, 42-ամյա Գարիկ Ալեքսանյանը, հայտնում է Shamshyan.com–ը։
Վերջինս ծառայություն իրականացնելիս է եղել նշված սրճարանում և մի պահ նստել է իր ավտոմեքենան, որից հետո, ըստ Գ. Ալեքսանյանի հայտարարության, BMW մակնիշի ավտոմեքենայով իրեն է մոտեցել ոմն Վլադիմիր Վարդանովն իր ընկերների հետ:
Վ. Վարդանովը սկսել է Գարիկի և նրա ընտանիքի հասցեին հայհոյանքներ տալ, որից հետո հարձակվել է նրա վրա ու ծեծի ենթարկել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։











