Թուրքիայում մեծ թվով դպրոցահասակ սիրիացիներ ստիպված են աշխատել՝ դպրոց գնալու փոխարեն. The Guardian (տեսանյութ)

15:37 • 06.05.16

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ Unicef-ի տվյալներով՝ Թուրքիայում գրանցված 2,7 միլիոն սիրիացի փախստականների կեսից ավելին երեխաներ են, և նրանց մոտ 80 տոկոսը դպրոց չի հաճախում: Իսկ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում, Unicef-ի հաշվարկներով, դպրոցահասակ սիրիացիների կեսը՝ 2,8 միլիոն երեխա, չունի կրթության հնարավորություն, գրում է The Guardian-ը:

 

Կազմակերպության համաձայն՝ մնացած մասն աշխատում է՝ նվազագույնից շատ ավելի ցածր աշխատավարձով:

 

Թուրքիայի հարավային քաղաքներից մեկում տեղի խմբերի իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքի սիրիական դպրոցները կարող են ընդունել միայն 21 000 դպրոցահասակ սիրիացու։

 

«Ուսուցիչների համաձայն՝ նրանցից շատերը շուտ են հեռանում դպրոցից՝ ասելով. «Ես աշխատանք ունեմ, ես պետք է օգնեմ իմ ընտանիքին»»,- ասել է հետազոտությունն իրականացրած օգնության խմբերի Syrian Relief Network կոալիցիայի նախագահ Քաիս ալ-Դաիրին: 

 

Նշվում է, որ երեխաների համար ավելի հեշտ է աշխատանք գտնել: Գործատուները հաճախ նախընտրում են երիտասարդ աշխատակիցներ ընդունել, որոնց կարող են հեշտորեն ճնշել և ավելի շատ շահագործել:

 

 

Թուրքիայում մեծ թվով դպրոցահասակ սիրիացիներ ստիպված են աշխատել՝ դպրոց գնալու փոխարեն. The Guardian (տեսանյութ)