Հյուսիսային Կորեան միջուկային նոր փորձարկումների է պատրաստվում. փորձագետներ

12:21 • 07.05.16

Վաշինգտոնում Ջոնս Հոփքինսի անվան համալսարանին կից Միջազգային հեռանկարային հետազոտությունների դպրոցի Ամերիկա-կորեական ինստիտուտի հրապարակած զեկույցում ենթադրություն է արվում, որ մոտ ապագայում Հյուսիսային Կորեան մտադիր է միջուկային նոր փորձարկումներ անցկացնել իր գլխավոր՝ Փհունգերի պոլիգոնում, փոխանցում է Вести-ն:

 

Հետազոտության հիմքում տիեզերական արբանյակներից արված երկրի տարածքի լուսանկարների վերլուծությունն է։

 

Պոլիգոնի լուսանկարներում տեսանելի են ակտիվության մասին վկայություններ, այդ թվում՝ մեծ քանակությամբ մեքենաներ՝ հսկիչ-հրամանատարական կենտրոնի մոտակայքում:

 

Փորձագետների կարծիքով՝ ստացված տվյալները կարող են վկայել այն մասին, որ միջուկային փորձարկումը կկայանա մոտ ապագայում։

 

Ավելի վաղ, Հյուսիսային Կորեայի միջուկային նոր փորձարկումների մասին հայտնել էր Հարավային Կորեան` սեփական տվյալներին հղումով։