4 դատապարտյալ ներման խնդրագիր է ուղարկել ՀՀ նախագահին` սահման գնալու խնդրանքով. Գոռ Ղլեչյան
Քրեակատարողական հիմնարկների 4 կալանավոր ներման խնդրագիր է գրել ՀՀ նախագահին` խնդրելով իրենց ուղարկել սահման: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
«Երեք–չորս դատապարտյալ ներման դիմում են գրել, որի բավարարումը կամ մերժումը բացառապես ՀՀ նախագահի լիազորությունների մեջ է»,- ասաց Գոռ Ղլեչյանը:










