Թուրքական ու կոալիցիոն ուժերի ավիահարվածներից Սիրիայում ԻՊ-ի մոտ 50 զինյալ է սպանվել

17:00 • 07.05.16

Թուրքիայի զինված ուժերը ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի հետ համատեղ հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։


Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը, ռազմական գործողություններին մասնակցել են F-15, F-16 կործանիչներն ու A-10  ռմբակոծիչները։


Երեք հաջող օդային հարձակումների հետևանքով սպանվել է ԻՊ-ի 48 զինյալ։

Սիրիայի տարածքում նաև ահաբեկիչների ռազմական հենակետեր են ոչնչացվել։

Թուրքական ու կոալիցիոն ուժերի ավիահարվածներից Սիրիայում ԻՊ-ի մոտ 50 զինյալ է սպանվել