Իսրայելցին դատի է տվել Աստծուն. The Times of Israel
Իսրայելական Հայֆա քաղաքի բնակիչներից մեկն ընդդեմ Աստծո հայց է ներկայացրել դատարան, գրում է The Times of Israel-ը:
Տղամարդը, ում անունը չի նշվում, դժգոհում է, որ Արարիչը վերջին շրջանում՝ վերջին 3 տարում, շատ անարդար է իր հանդեպ:
Դատավորը ծիծաղելի է համարել դատական հայցը, նա նշել է, որ տղամարդն «ավելի լավ է օգնության դիմի այլ մարդկանց»:
Հայցվորը նախկինում էլ է դժգոհել Աստծուց, գրում է աղբյուրը։










