Այսօր ռադիոյի «ծննդյան» օրն է
Մայիսի 7-ը համաշխարհային գիտության ու տեխնիկայի պատմության մեջ ամրագրվել է որպես ռադիոյի «ծննդյան» օր:
1895թ. մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած՝ աշխարհում առաջին ռադիոընդունիչը` իրականացնելով ռադիոկապի առաջին սեանսը:
Ինչպես նշում է calend.ru-ն, ԽՍՀՄ ղեկավարությունը 1945թ. լայնորեն տոնել է ռադիոյի ստեղծման 50- ամյակը: Այնուհետև իշխանությունները վճռել են այս ամսաթիվը պաշտոնապես հայտարարել որպես Ռադիոյի «ծննդյան» օր: Ներկայում մայիսի 7-ը համարվում է ռադիոլորտի բոլոր աշխատակիցների տոնը:
Նշենք, որ ռադիոսիրողները ևս համաշխահային տոն ունեն, որը նշվում է ապրիլի 18-ին, իսկ փետրվարի 13-ին նշվում է Ռադիոյի համաշխարհային օրը:










