«Նուբարաշեն» ՔԿՀ–ի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը. պաշտոնական

11:15 • 07.05.16

 

«Նուբարաշեն» ՔԿՀ պետ  է նշանակվել  արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը, իսկ Ռուբիկ Ստեփանյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն:  Այս մասին   Tert.am–ին  հայտնեց  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` պաշտոնապես հաստատելով տեղեկությունը, որոնք շրջանառվում էին, սակայն  չէին հաստատվում:
 

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արդեն նախկին պետի լիազորությունները դադարեցվել էին դեռ մայիսի 3-ից` և հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել էր նույն վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:

 

 

«Նուբարաշեն» ՔԿՀ–ի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը. պաշտոնական