Դոնալդ Թրամփը դատարանի առաջ կկանգնի նախագահական ընտրություններից հետո

11:36 • 07.05.16

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններից հետո դատարանի առաջ կկանգնի. Թրամփի դեմ խմբակային դատական հայց են ներկայացրել ներկայում իր գոյությունը դադարեցրած Trump University-ի նախկին ուսանողները, հայտնում է  Associated Press-ը։

 

Նշվում է, որ գործարարին պատկանող համալսարանը 35.000 դոլարի խաբել է մի քանի հազար ուսանողների։ Այդ գումարն ուսանողները վճարել են սեմինարների համար, սակայն այդ նախագիծն իսկական PR է եղել:

 

Սան Դիեգոյի դաշնային դատարանը լսումները նշանակել է 2016թ. նոյեմբերի 28-ին: Այդպիսով՝ Թրամփը կարող է դատարանում գտնվել արդեն որպես ԱՄՆ նախագահ, գրում է աղբյուրը։

 

 

Դոնալդ Թրամփը դատարանի առաջ կկանգնի նախագահական ընտրություններից հետո