Վարշավայում 240 000 մարդ մասնակցել է հակակառավարական ցույցին

21:53 • 07.05.16

Վարշավայում շաբաթ զանգվածային հակակառավարական ցույց է տեղի ունեցել, որին, քաղաքային իշխանությունների տվյալներով, մոտ 240 000 բնակիչ է մասնակցել:

 

Ինչպես տեղեկացնում է DW.com-ը` բողոքի ակցիայի մասնակիցները դեմ են հանդես եկել կառավարության վիճահարույց օրենսդրական նախաձեռնություններին, որոնք, ըստ բնակիչների,  խախտում են ժողովրդավարական սկզբունքները երկրում և հանգեցրել են Բրյուսելի հետ տարաձայնությունների:


Ցույցն անցել է «Մենք գտնվում ենք Եվրոպայում և կմնանք Եվրոպայում» կարգախոսի ներքո:

 

Ակցիայի կազմակերպիչները «Քաղաքացիական հարթակ» և «Ժողովրդավարության պաշտպանության կոմիտե» ընդդիմադիր կուսակցություններն են եղել:

 
 

 

Վարշավայում 240 000 մարդ մասնակցել է հակակառավարական ցույցին