Աֆղանստանում 15 բնակավայր են ազատագրել թալիբներից

11:41 • 08.05.16

Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Թահար նահանգում Տաջիկստանի հետ սահմանային  15 բնակավայր է ազատագրվել «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայիններից:

 

INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին տեղի ԶԼՄ-ներին հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:


«Գործողությունները հաջող են ընթանում և կշարունակվեն մինչև տարածքի ամբողջական ազատագրումը գրոհայիններից», - ասել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:


Վերջինիս խոսքով` ազատագրման գործողություններն սկսվել են շաբաթ վաղ առավոտյան: Համատեղ գործողությունները միասին անցկացրել են ազգային բանակի և ոստիկանության ստորաբաժանումները:
 

 

Աֆղանստանում 15 բնակավայր են ազատագրել թալիբներից