Գրոհայինները գնդակոծել են Հալեպում շիական քաղաքները

18:52 • 08.05.16

«Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները և դրա հետ դաշնակից խմբավորումները գնդակոծել են սիրիական Հալեպ շրջանի հյուսիսում Նուբոլ և Զահրա շիական քաղաքները, կան վիրավորներ: Այդ մասին РИА Новости-ն հայտնել է Հալեպից աղբյուրը:

««Նուսրան» և նրանց դաշնակիցները, որոնք իբր հետևում են հրադադարի ռեժիմի մասին պայմանավորվածությանը, այսօր առավոտյան գնդակոծել են Նուբելը և Զահրան, վնասվածքներ է ստացել մի քանի քաղաքացի»,- պատմել է գործակալության աղբյուրը:

Աղբյուրի խոսքերով՝ չնայած հրադադարին, կիրակի օրը մարտական գործողությունները վերսկսվել են Խան-Թուման բնակավայրում (Հալեպ քաղաքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա):

Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ ազգային գործակալությունը հայտնել է, որ գրոհայինները խախտել են կիրակի օրը «լռության ռեժիմը» հենց Հալեպ քաղաքում՝ գնդակոծելով բնակելի թաղամասերը:

Գործակալության տվյալներով՝ խաղաղ բնակիչների շրջանում վիրավորներ չկան:

Գրոհայինները գնդակոծել են Հալեպում շիական քաղաքները