Նա ամուսնացած է ստախոսի հետ. Թրամփը հիշեցրել է Քլինտոնին` ամուսնու դավաճանության մասին

13:40 • 08.05.16

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարում Հանրապետական կուսակցության միակ թեկնածու Դոնալդ Թրամփը հանդես է եկել իր հիմնական մրցակցին` դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինտոնին ուղղված «թարմ» քննադատություններով:

Ինչպես նշում է The New York Daily News-ը, իր էքսցենտրիկ պահվածքով հայտնի Թրամփը Քլինտոնին հիշեցրել է իր ամուսնու` նախկին նախագահ Բիլ Քլինտոնի դավաճանության ու դրան հաջորդած «ամոթալի» իմպիչմենտի մասին:

«Նա ամուսնացած է մի տղամարդու հետ, ով քաղականության պատմության մեջ վատագույն կնամոլն է: Նա ամուսնացած է մի տղամարդու հետ, ով իմպիչմենտի ենթարկվեց ստախոսության համար»,-ասել է Թրամփն իր գաղափարակիցների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին:


 

Նա ամուսնացած է ստախոսի հետ. Թրամփը հիշեցրել է Քլինտոնին` ամուսնու դավաճանության մասին