Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել

15:42 • 09.05.16

Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարել է հրաժարական տալու մասին: Այդ մասին ասված է նրա գրասենյակի կայքում տարածված հաղորդագրությունում:

 

Ինչպես հայտնում է ավստրիական APA գործակալությունը, «Վերներ Ֆայմանը հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի և դաշնային կանցլերի պաշտոնից հեռանալու մասին»:

 

Փաստաթղթում նշվում է, որ պաշտոնյան նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա չունի իր կուսակիցների՝ սոցիալ-դեմոկրատների շրջանում բավականաչափ աջակցություն:

 

Հեռանալու մասին որոշումն ուժի մեջ է մտնում միանգամից, նշվում է հաղորդագրությունում:

Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել