Բրազիլիայի պատգամավորների պալատը կրկին քվեարկություն կանցկացնի երկրի նախագահի իմպիչմենտի հարցով
Բրազիլիայի խորհրդարանի պատգամավորների պալատի խոսնակ Վալդիր Մարանյաուն հայտարարել է, որ սենատը պետք է վերաքվեարկման համար ստորին պալատ վերադարձնի երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմպիչմենթի գործը:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` նշելով, որ Մարանյաուն ավելի վաղ չեղյալ էր հայտարարել իմպիչմենթի գործընթացը` պայմանավորված ներկայացման ընթացակարգային խախտումներով:
Բրազիլիայի ընդդիմությունը փորձում է հասնել նախագահի պաշտոնանկությանը` կոնգրեսին պահանջ ներկայացնելով Ռուսեֆի հրաժարականի մասին և նրա նկատմամբ հետաքննություն սկսելով` կապված իր վերընտրման ֆինանսավորման համար պետական միջոցները կիրառելու և հարկային խարդախություններին ներգրավված լինելու հետ:










