Բուլղարիայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

17:50 • 09.05.16

Բուլղարիայում «Նոր գյուղ» մարզական ճամբարում սկսվել են ՆԱՏՕ-ի «Պլատինե առյուծ 16-3» համատեղ բազմազգ զորավարժությունները: Այդ մասին երկուշաբթի հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, գրում է РИА Новости-ն:

 

«Պլատինե առյուծ 16-3» զորավարժություններն անց են կացվում «Սևծովյան ռոտացիոն ուժեր 16.1» զորավարժությունների շրջանակում:

 

Հաղորդվում է, որ զորավարժություններին կմասնակցի 315 զինվորական, նրանց թվում՝ բուլղարական բանակի (90), ԱՄՆ ծովային հետևազորի կորպուսների (150), Ռումինիայի զինված ուժերի (25), Մեծ Բրիտանիայի (40) և Ֆրանսիայի (11) ներկայացուցիչներ:

 

Զորավարժությունները, որոնց նպատակն է Արևելյան Եվրոպայում հավաքական պաշտպանության բարելավումը, կանցկացվեն մայիսի 9-ից մինչև 15-ը:

Բուլղարիայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները