Մոսկվայում կայացած զորահանդեսին ցուցադրվել է С-400 զենիթահրթիռային համակարգը
Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսին մասնակցած զինտեխնիկայի թվում այսօր առաջին անգամ մասնակցել է մեծ և միջին հեռահարության «Տրիումֆ» С-400 զենիթահրթիռային նորագույն համակարգը։
Նշվում է, որ աշխարհում չկա այնպիսի համակարգ, որը մարտական հնարավորություններով հավասար կլինի С-400-ին։
Շքերթի մեխանիզացված շարասյունը գլխավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի լավագույն միջին տանկը՝ Т-34-ը։
Կարմիր հրապարակում հայտնվել են նաև՝ օպերատիվ-տակտիկական հրթիռային «Իսկանդեր» համակարգերը, «Тор-М2У» և «Бук-М2» զենիթահրթիռային համակարգերը՝ նախատեսված ցանկացած եղանակի համար, հրթիռահրանոթային «Պանցիր-Ս» համակարգերը։










