Գրոզնիում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն. կա զոհ

11:03 • 09.05.16

Գրոզնիում ոստիկանական անցակետի վրա երկու զինյալ է հարձակվել։ Նրանցից մեկը պայթեցրել է ինքն իրեն։


Ինչպես Интерфакс գործակալությանը հայտնել են ուժային կառույցների ներկայացուցիչները, միջադեպի հետևանքով զոհվել է ոստիկանության մեկ աշխատակից, կան վիրավորներ։


Հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 06։30-ին։ Ահաբեկիչներից մեկը հասցրել է պայթեցնել ինքն իրեն, ինչի հետևանքով էլ զոհվել է ոստիկանության աշխատակիցը։ Եվս 4 ոստիկաններ բեկորային վնասվածքներ են ստացել։
 

Երկրորդ հարձակվողը ոչնչացվել է։
 

Չեչնիայի ուժային կառույցների աղբյուրը հաղորդել է, որ ոստիկանները փորձել են ստուգել երկու կասկածելի քաղաքացիների և այդ պահին էլ տեղի է ունեցել պայթյունը։

Գրոզնիում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն. կա զոհ