Ղարաբաղյան լեռնային գյուղը կանչում է իր մոտ. The New York Times (լուսանկարներ)

15:16 • 09.05.16

The New York Times թերթն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ գյուղին՝ հրապարակելով լուսանկարչուհի Անահիտ Հայրապետյանի աշխատանքները:

 

Ինչպես գրում է թերթը՝ լուսանկարչուհին Լեռնային Ղարաբաղում գտնվող իր հայրենի գյուղի հետ կապը պահպանելու համար փորձում է որտեղ էլ որ լինի՝ Skype-ով միանալ գյուղում ապրող իր տատի հետ: Նրանք խոսում են ամեն ինչից՝ այդ օրն ընտանիքի կովի տված կաթից մինչև դարեր շարունակ այդ նույն գյուղում ապրող ընտանիքի անդամների պատմությունները:

 

«Եթե գնաք այդտեղ, կիմանաք՝ ով եմ ես և ինչու եմ ես այսպիսին: Դա գեղեցիկ հանգստավայր չէ: 40 ընտանիքից բաղկացած փոքր գյուղ է՝ իրար չափազանց մոտ գտնվող հին տներով: Եկեղեցին այրվել է և երբեք չվերակառուցվեց: Բայց ես ինձ նման եմ այնտեղ»,- պատմել է 34-ամյա լուսանկարչուհին։

 

Այնուհետ The New York Times-ը պատմում է, թե ինչպես սկսվեց Ղարաբաղյան պատերազմը և ինչպես կնքվեց 1994 թվականի հրադադարը: Թերթը հիշեցնում է անցած ամիս կրկին ակտիվացած ռազմական գործողությունների մասին:

 

Անահիտ Հայրապետյանը պատմում է, որ չնայած ծնվել է Լեռնային Ղարաբաղում, բայց մեծացել է Աբովյանում: Ամռանն այցելել է տատի տուն, այնտեղ է անցկացրել նաև դպրոցական արձակուրդները:

 

Նա գյուղում է եղել 1988 թվականի պատերազմի ժամանակ, երբ շատ տներ ավերվեցին և սպանվեց Խծաբերդից յոթ երիտասարդ տղամարդ: Գյուղացիները վշտի մեջ էին: «Հինգ տարի երաժշտություն չէր հնչում, անգամ՝ հարսանիքի ժամանակ: Ամեն շաբաթ ողջ գյուղը գնում էր գերեզման, և միակ բանը, որ կարելի էր լսել, դա կանանց լացի ձայնն էր»,- պատմում է Հայրապետյանը:

 

Նա սկսել է լուսանկարել Խծաբերդը և շրջակա գյուղերը 2006 թվականից: Չնայած նա ճանաչում է նրանց, ում նկարում է, բայց երբեմն դա դժվար է նրա համար: «Այնքան կորուստ ու ցավ կա ամեն ընտանիքի պատմության մեջ»,- ասում է նա:

 

Անահիտ Հայրապետյանը պատմել է, որ եթե ընտրություն ունենար, կապրեր Խծաբերդում, որտեղ գիտի բոլորի անունները և նրանց նախնիների պատմությունները:

 

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ:

Portrait of Avanesyan Loranna after voting in Togh village. Hadrut region, Nagorno-Karabakh. July 19, 2012.

A bride preparing for her wedding. Stepanakert. Oct. 15, 2008.

In the early morning, Yonok took the livestock to the field. Khtsaberd, Nagorno Karabakh. Nov. 25, 2009.

 

 

Ղարաբաղյան լեռնային գյուղը կանչում է իր մոտ. The New York Times (լուսանկարներ)