ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում այսօր ձյուն է տեղացել
ՌԴ Կրասնոյարսկի մարզում առատ ձյուն է տեղացել, շրջանի վարչական կենտրոնը ծածկվել է առատ ձյունով, այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ձյունը սկսել է տեղալ մայիսի 9-ի գիշերը: Փողոցում հաստատվել է նաև օդի բացասական ջերմաստիճան:
Քաղաքի արտակարգ ծառայությունները բերվել են ուժեղացված պատրաստվածության:
Օդերևութաբանների խոսքով, մայիսի 9-ի գիշերը սպասվում է մինչև +2°C տաքություն: Սակայն գիշերը ջերմաստիճանը կհասնի -6°C: Ընդ որում, մայիսի 10-ին Կրասնոյարսկում կրկին ձյուն կտեղա:
Մինչդեռ, Իրկուտսկ քաղաքում մայիսի 9-ի առավոտյան արևային եղանակ է եղել, իսկ օդի ջերմաստիճանը հասել է +17°C-ի:










