Գիտե՞ն արդյոք մոսկվացիները՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ որ երկրներն են եղել ԽՍՀՄ-ի դաշնակիցները. BBC-ի հարցումը (տեսանյութ)

14:22 • 09.05.16

Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրվան ընդառաջ BBC-ի ռուսական ծառայությունը փորձել է պարզել, թե գիտե՞ն արդյոք մոսկվացիները Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ԽՍՀՄ-ի դաշնակիցներին:

 

BBC-ն, մասնավորապես, որոշել է ստուգել, թե որքան լավ են մոսկվացիները հիշում՝ որ երկրները որ կողմից են կռվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

 

Մինչ ոմանք հեշտությամբ նշել են ԽՍՀՄ-ի դաշնակիցներին և հակառակորդներին, մյուսների համար այդ հարցն այնքան էլ հեշտ չի եղել:

 

Հակահիտլերյան կոալիցիայի մեջ մտնում էին Լեհաստանը, Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Դանիան, Նորվեգիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Հունաստանը, Հարավսլավիան, ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն, Չինաստանը և այլ երկրներ։

 

Նացիստական բլոկի մեջ էին մտնում Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և այլ երկրներ:

 

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ:

Գիտե՞ն արդյոք մոսկվացիները՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ որ երկրներն են եղել ԽՍՀՄ-ի դաշնակիցները. BBC-ի հարցումը (տեսանյութ)