Սլովակիայի մաքսային ծառայության աշխատակիցները կրակ են բացել ներգաղթյալներ տեղափոխող մեքենայի ուղղությամբ

22:44 • 09.05.16

Սլովակիայի մաքսային ծառայության աշխատակիցները կրակել են Հունգարիայից Սլովակիա ներգաղթյալներ տեղափոխող մեքենայի ուղղությամբ, գրում է reuters.com-ը: 

Լրատվական գործակալության փոխանցմամբ` կրակոցի արդյունքում սիրիացի մի կին վիրավորվել է: 

Եվրոպայում ոստիկանները  ներգաղթյալների շարժը սահմանից սահման կանխելու համար երբեմն օգտագործել են ջրցաններ և արցունքաբեր գազ: Սա Շենգենյան գոտում առաջին դեպքն է, երբ ներգաղթյալի վրա կրակում են:

 

 

Սլովակիայի մաքսային ծառայության աշխատակիցները կրակ են բացել ներգաղթյալներ տեղափոխող մեքենայի ուղղությամբ