Եռատոնի առթիվ երիտասարդները Ստեփանակերտում ավտոմեքենաներով ֆլեշմոբ են կազմակերպել (տեսանյութ)

18:44 • 09.05.16

Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ մեքենաներով շրջում են մայրաքաղաքի փողոցներով՝ այսպիսով տոնելով մայիսյան հաղթանակի եռատոնը։


Մեքենաների վրա Հայաստանի և Արցախի եռագույնն ամրացրած՝ տղաները դհոլի ձայների ներքո ու «Արցախ» վանկարկումներով պտտվում են, կանգնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում՝ շուրջպարի։


Գաղափարի հեղինակներից մեկը՝ 17-ամյա Վիտալին, ում ծննդյան օրն է այսօր, Tert.am-ին պատմեց, որ ամեն տարի նման ֆլեշմոբ-ակցիաներ կազմակերպում են։


«Հոգու պարտքն է, ես իմ քաղաքը շատ եմ սիրում, բոլորը, թուրքը պիտի տեսնի, թե ինչ ղոչաղ ջահելներ կան մեզանում»,- նշեց երիտասարդը։


Մանրամասները Tert.am-ի տեսանյութում:


 


 

Եռատոնի առթիվ երիտասարդները Ստեփանակերտում ավտոմեքենաներով ֆլեշմոբ են կազմակերպել (տեսանյութ)