Հաղթանակի օրը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների խոշոր քաղաքներում (ֆոտոշարք)

19:53 • 09.05.16

Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 71-րդ տարեդարձի առթիվ տոնական ռազմական շքերթ է անցկացվել Ռուսաստանում և ԱՊՀ մի շարք երկրներում: 

Ինչպես հաղորդում է BBC-ն` խոշոր քաղաքների մեծ մասում տեղի ունեցած ռազմական շքերթներին հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցել: Որոշ քաղաքներում շքերթների ժամանակ «Անմահ գունդ» հասարակական ակցիա է կազմակերպվել` նվիրված ֆաշիզմի դեմ պատերազմում զոհվածների հիշատակին:

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված  ռազմական շքերթին 10 000 զինծառայող է մասնակցել: Շքերթին առաջին անգամ մասնակցել է կին զինծառայողների  հաշվարկը:

Հրապարակով անցել է շուրջ 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում` նորագույն «Յարս» բալիստկ հրթիռային համակարգեր:  Կարմիր հրապարակի գլխավերևում շքերթի ավարտին, ավանդության համաձայն, անցել է ավիացիան: Շքերթն ավարտվել է Սու-25 գրոհային ինքնաթիռների թռիչքով:

Ռազմական շքերթն անցել է անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում:
 

 

Հաղթանակի օրը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների խոշոր քաղաքներում (ֆոտոշարք)