Իրաքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդներից մեկը. Պենտագոն

08:49 • 10.05.16

Իրաքի Անբար նահանգում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Վահիբը, հայտնել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունից։

 

Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկի խոսքով՝ Վահիբին տեղափոխող ավտոմեքենայում եղել են ևս 3 գրոհայիններ, որոնք նույնպես սպանվել են։

 

Ավելի վաղ, մի քանի անգամ արդեն հաղորդագրություններ էին ստացվել նրա մահվան մասին, որոնք հետագայում չէին հաստատվել:

 

«Ալ Քաիդա»-ի նախկին անդամ Աբու Վահիբը ձերբակալվել էր Իրաքում ամերիկյան ուժերի կողմից և մահապատժի դատապարտվել, սակայն 2012-ին փախուստի էր դիմել, փոխանցում է BBC-ն:

Իրաքում սպանվել է ԻՊ-ի առաջնորդներից մեկը. Պենտագոն