Գերմանիայում անհայտ անձն «Ալլահ աքբար» բացականչելով դանակահարել է 4 մարդու

10:52 • 10.05.16

Գերմանիայում՝ Մյունխենի մոտակայքում, երկաթուղային կայարաններից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է ուղևորների վրա: Չորս մարդ վիրավորվել է, հաղորդում է Reuters գործակալությունը:

 

Բավարական ռադիոկայանի տվյալներով՝ ոստիկանությունը ստուգում է ականատեսների հաղորդագրություններն այն մասին, որ հարձակվողը բացականչել է «Ալլահ աքբար»:

 

Միջադեպի մանրամասները պարզվում են:

Գերմանիայում անհայտ անձն «Ալլահ աքբար» բացականչելով դանակահարել է 4 մարդու