Գերմանիայի երկաթուղային կայարանում ուղևորների վրա հարձակված տղամարդը քաղաքական դրդապատճառներ է ունեցել

13:57 • 10.05.16

Մյունխենի մոտակայքում երկաթուղային կայարանում դանակով մարդկանց վրա հարձակված տղամարդը քաղաքական դրդապատճառներ է ունեցել, հայտարարել է տեղի ոստիկանությունը:

 

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվող տղամարդը Գերմանիայի 27-ամյա քաղաքացի է, փոխանցում է gazeta.ru-ն։

 

«Մենք կարող ենք հաստատել, որ հանցագործը հայտարարություններ է արել իր գործողությունների ընթացքում, որոնք վկայում են քաղաքական դրդապատճառների մասին»,-ասել են ոստիկանությունից:

 

Ոստիկանության տվյալներով՝ չորս մարդ վիրավորվել է, նրանցից մեկը՝ թերթերի 50-ամյա ցրիչը, մահացել է ստացած վնասվածքներից: Երեք վիրավորների վիճակը՝ 43, 55 և 58 տարեկան, գնահատվում է միջին ծանրության:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ տղամարդը դանակով հարձակվել է երկաթուղային կայարանի ուղևորների վրա:

Գերմանիայի երկաթուղային կայարանում ուղևորների վրա հարձակված տղամարդը քաղաքական դրդապատճառներ է ունեցել