Մեքսիկայի ԱԳՆ-ն խոստանում է արագ լուծել «Թզուկ» մականունով հայտնի նարկոբարոնի արտահանձնման հարցը

09:41 • 10.05.16

Մեքսիկայի արտգործնախարարությունը 20 օրվա ընթացքում կլուծի «Սինալոա» նարկոկարտելի ղեկավար Խոակին Գուսման Լոերային ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը, ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ Մեքսիկայի դաշնային դատավորների խորհուրդը պաշտոնապես հաստատել էր, որ մեքսիկական դատարանը հավանություն է տվել «Թզուկ» մականունով հայտնի նարկոբարոնի արտահանձնմանը, փոխանցում է РИА Новости-ն:

 

«Երբ արտահանձնման մասին փաստաթուղթն ուղարկվի նախարարություն, 20 աշխատանքային օրվա ընթացքում գերատեսչությունը հնարավորություն կունենա ուսումնասիրելու այն, ինչը նախատեսված է արտահանձնման մասին օրենքով»,- ասվում է մեքսիկական նախարարության հայտարարությունում:

 

Անցած տարվա հուլիսին բանտից «պատմական» փախուստ իրագործելուց հետո «Թզուկին» որսացել են այս տարվա հունվարի 8-ին: Իրավապահների մոտ հայտնվելուց հետո նրան մի քանի անգամ բանտախցից բանտախուց են տեղափոխել` գտնելով ամենաապահովը։
 

 

Մեքսիկայի ԱԳՆ-ն խոստանում է արագ լուծել «Թզուկ» մականունով հայտնի նարկոբարոնի արտահանձնման հարցը