Իսակովի պողոտայում իրար են բախվել են «Volkswagen Bora»-ն ու «Mercedes G500»-ը. կա 2 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

08:42 • 10.05.16

Մայիսի 10-ին՝ ժամը 00։12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Մուլտի Լիոն» գազալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:


Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Bora» մակնիշի 34 NL 167 (վարորդ՝ 1983 թ. ծնված Ռ. Խ.) և «Mercedes G500» մակնիշի 61 GG 661 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ` 1988 թ. ծնված Հ. Խ.-ը, 1988 թ. ծնված Մ. Բ.-ը և 1987 թ. ծնված Ա. Բ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ:


Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Mercedes G500»-ի վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ժամը 01.10-ին մահացել է: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել նաև 1 ուղևորի, ով մահացել է հոսպիտալացման ճանապարհին: Բժիշկները տուժածներ Հ. Խ.-ի և Մ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել է ծանր, իսկ Ա. Բ.-ինը՝ բավարար:


Փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Իսակովի պողոտայում իրար են բախվել են «Volkswagen Bora»-ն ու «Mercedes G500»-ը. կա 2 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)