Ճապոնիայում շոգի պատճառով ավելի քան 550 մարդ է հոսպիտալացվել

09:18 • 10.05.16

Ճապոնիայում նախորդ 2 շաբաթների ընթացքում ջերմային հարվածով առնվազն 569 մարդ է հոսպիտալացվել, նրանցից մեկը մահացել է, հաղորդում է երկրի հրդեհային վարչությունը:

 

Համաձայն գերատեսչության տվյալների` շոգից տուժածների գրեթե 40%-ը տարեց մարդիկ են:

 

Ապրիլի կեսերին-մայիսի սկզբներին Ճապոնիայի շրջանների մեծամասնությունում հաստատվել է տաք եղանակ: Օդի ջերմաստիճանը 30 աստիճանից բարձր է:
 

Երկրի օդերևութաբաններն այս տարի կանխատեսում են տաք ամառ` Խաղաղ օվկիանոսում կլիմայական ֆենոմենների ազդեցության պատճառով:

 

Նախորդ տարի շոգի պատճառով Ճապոնիայում մահացել է ավելի քան 100 մարդ, ևս 53.000 մարդ հոսպիտալացվել էր, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ճապոնիայում շոգի պատճառով ավելի քան 550 մարդ է հոսպիտալացվել