ԱՄՆ-ն, Սիրիան և Իրանը ճնշում կգործադրեն սիրիական կողմերի վրա՝ հրադադարի պահպանման համար. Քերի
Վաշինգտոնը, Մոսկվան և Թեհրանը սիրիական ընդդիմության ու կառավարական զորքերի վրա ճնշում կգործադրեն՝ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման համաձայնագրին հետևելու համար։
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Մենք պատասխանատու ենք, որպեսզի հավաստիանանք, որ ընդդիմությունը պահպանում է հրադադարը, իսկ ՌԴ-ն և Իրանը պատասխանատու են՝ համոզվելու, որ Ասադի ռեժիմն է պահպանում»,-ասել է Քերին:
Նրա խոսքով՝ ժամեր տևած քննարկումների ընթացքում Ռուսաստանը հասկացնել է տվել, որ դա այն ճանապարհն է, որով պատրաստ է գնալ:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն երեկ Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են տարածել: Դրանում, մասնավորապես, նշվում են հրադադարի ամրապնդման մի շարք քայլեր:
Հրադադարի ռեժիմը Սիրիայում ուժի մեջ է մտել փետրվարի 27-ից: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա:










